Դատախազությունը ֆուլ ներգրավված է ՔՊ-ի վերարտադրության գործին
Sun, 07 Jun 2026 14:49:25 +0400

Դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների վերաբերյալ։
Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:
293 հաղորդումներից՝
• 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
• 297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
• 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
• Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր