Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Փաշինյանը Հայաստանը տանում է աղետի․ բրինատացի վերլուծաբան

Փաշինյանը Հայաստանը տանում է աղետի․ բրինատացի վերլուծաբան

Sun, 07 Jun 2026 15:00:19 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է սնանկացման՝ եվրաինտեգրման իր սխալ ձգտման պատճառով, իր YouTube ալիքում հայտարարել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ սնանկացման է գնում։ Այլ կերպ ասած՝ ինձ թվում է, որ Փաշինյանն այժմ այնքան է նվիրված այս քաղաքականությանը (եվրաինտեգրմանը – խմբ.), որ նույնիսկ անձնական զրույցներում կարող է մտածել, թե արդյոք ժամանակն է փոխել ուղղությունը։ Կարծում եմ՝ նա խորապես սխալվում է։ Կարծում եմ՝ եթե նայեք Փաշինյանի՝ որպես Հայաստանի ղեկավարի ամբողջ պաշտոնավարմանը, կարող եք տեսնել նահանջ բոլոր ճակատներում», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Երևանի ներկայիս հարաբերական բարգավաճումը հիմնված է բացառապես Մոսկվայի հետ հարաբերությունների վրա, ուստի այդ հարաբերությունների խզումը աղետալի կլինի հանրապետության համար։

«Տնտեսությունը ուժեղ էր հիմնականում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շնորհիվ։ Դե, «անգործունակ» բառը չափազանց մեղմ է։ Շատ կարճատես առաջնորդ պետք կլիներ իր երկիրը այդպես դիրքավորելու համար», – եզրափակել է Մերկուրիսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ

Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ․ քաղաքագետ Sat, 31 Oct 2026 21:00:20 +0400 Փաշինյանը …