Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները

Tue, 09 Jun 2026 15:32:44 +0400


Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորանքներ ուղարկելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այնտեղ նման շատ անհասկանալի պահեր կային։ Մենք տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ ենք տեսել», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի ​​շտապի շնորհավորել հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Mon, 15 Jun 2026 12:15:41 +0400 Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով