Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ

Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ

Fri, 19 Jun 2026 17:25:05 +0400


ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է բոլոր օրինական ճանապարհներով շարունակել պայքարը՝ ապահովելու համար քաղաքացիների ընտրելու իրավունքի լիարժեք իրացումը։

Նրա խոսքով՝ այժմ հերթը Սահմանադրական դատարանինն է, իսկ քաղաքական թիմը կենտրոնացած է արդարության վերականգնման վրա։

Տոնոյանը ընդգծել է, որ գործընթացը չի վերաբերում միայն ԲՀԿ-ի քաղաքական շահերին, այլ՝ ընդհանուր արդարության հարցին։ Նրա գնահատմամբ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ժողովրդավարության և ընտրողների ազատ կամարտահայտման վերաբերյալ չեն համապատասխանում իրական վիճակին։

Նա նաև նշել է, որ, մասնավորապես, զինվորների քվեարկության կազմակերպման վերաբերյալ նկատված խնդիրները ևս իշխանությունների պատասխանատվության դաշտում են։

«Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…

Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ… …