Ով է Մունդիալի ամենից գեղեցիկ ֆուտբոլիստը
Sat, 20 Jun 2026 23:00:45 +0400

Արհեստական բանականությամբ գործող ընկերությունը վերլուծել է այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցող 150 ֆուտբոլիստների արտաքինը եւ պարզել, թե ով է ամենից գեղեցիկ մարզիկը։ Այսպիսով, անալիզը պարզել է, որ 74,18 տոկոս արդյունքով առաջին տեղում Արգենտինայի հավաքականի մարզիկ Ռոդրիգո դե Պաուլն է։ Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Կայ Խավերցն է, իսկ եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականից Նոնի Մադուեկեն։ Ցանկում են նաեւ՝ Մոհամեդ Սալախը, Էնդրիկը, Սոն Հըն Մինը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր