Կիրակի , 21 Հունիսի 2026

Ռոնալդինյոն վերադառնում է ֆուտբոլ

Ռոնալդինյոն վերադառնում է ֆուտբոլ

Sat, 20 Jun 2026 23:30:48 +0400


Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիկ Ռոնալդինյոն որոշել է վերականգնել իր սպորտային կարիերան։ Նա պայմանագիր կկնքի իտալական «Ռավենայի» հետ, որը հանդես է գալիս «Սերիա С»-ում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 46-ամյա Ռոնալդինյոյի եւ ակումբի միջեւ պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի հունիսի 23-ին։

«Ռավենան» հիշեցնենք, որ պատկանում է ամերիկա-իտալացի գործարար Ինյացիո Չիպրիանիին։ «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերստին պարելու ֆուտբոլի գնդակով։ Ֆուտբոլն ինձ համար մշտապես եղել է ուրախության աղբյուր եւ ուզում եմ նույն ոգին փոխանցել «Ռավենային»,- ասել է Ռոնալդինյոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով