Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Ծայրահեղ շոգի նոր ալիք է սկսվում

Ծայրահեղ շոգի նոր ալիք է սկսվում

Sun, 21 Jun 2026 21:15:38 +0400


Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ուրբաթ օրը հայտնվել է ուժեղ շոգի ազդեցության տակ, որը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին կուժեղանա և կարող է հանգեցնել նոր ջերմաստիճանային ռեկորդների, հայտնում է France 24-ը։

Ֆրանսիայում իրավիճակը հատկապես բարդ է․ իշխանությունները փոխել են հարյուրավոր դպրոցների գրաֆիկները, իսկ օդերևութաբանները զգուշացրել են երկարատև ու ինտենսիվ շոգային ալիքի մասին։

Փարիզում հնարավոր է, որ հունիսին ջերմաստիճանը առաջին անգամ անցնի 40 աստիճանը։

Էքստրեմալ եղանակի վերաբերյալ նախազգուշացումներ կան նաև մի քանի այլ երկրներում։

Գերմանիայում սպասվում են ամպրոպներ, կարկուտ և ուժեղ տեղումներ, իսկ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում բարձրացվել է վտանգավորության մակարդակը։

Իսպանիայում և այլ երկրներում նախազգուշացնում են երկարատև անոմալ տապի մասին, որը կտևի օրեր շարունակ։

Շվեյցարիայում արդեն գրանցվել է հունիս ամսվա պատմական առավելագույն ջերմաստիճան՝ 35,7 աստիճան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավինյանը՝ խցանումների մասին

Ավինյանը՝ խցանումների մասին Mon, 22 Jun 2026 14:03:47 +0400 Երևանում՝ հատկապես կենտրոնական հատվածներում, տրանսպորտային ծանրաբեռնվածությունն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով