Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Mon, 22 Jun 2026 09:15:19 +0400


Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-ին, 25-26-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Sat, 29 Aug 2026 08:05:02 +0400 ՊՆ-ում նոր պաշտոնան­կություններ …