Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Թրամփ-Մելոնի կոնֆլիկտը դրական է ազդել Իտալիայի վարչապետի վարկանիշի վրա

Թրամփ-Մելոնի կոնֆլիկտը դրական է ազդել Իտալիայի վարչապետի վարկանիշի վրա

Tue, 23 Jun 2026 16:30:32 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական հայտարարությունները Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին նպաստել են վերջինիս վարկանիշի 2 տոկոսային կետով աճին, հայտնում է Adnkronos-ի՝ հղում անելով հասարակական կարծիքի հետազոտման և հարցումների Demopolis ինստիտուտի տվյալներին։

Մելոնիի վարկանիշը վերջին 48 ժամվա ընթացքում աճել է մինչև 40%՝ մայիսին արձանագրված 38%-ից։ Միևնույն ժամանակ, Demopolis -ի տվյալներով՝ Թրամփի վարկանիշը իտալացիների շրջանում Սպիտակ տանը նրա 18 ամիսների պաշտոնավարման ընթացքում 42%-ից կտրուկ նվազել է մինչև 11%։

Նշվում է, որ Թրամփի քննադատությունը Իտալիայի նկատմամբ շրջել է Իտալիայի վարչապետի վարկանիշի անկման միտումը։

Թրամփը և Մելոնին անցյալ շաբաթ կոշտ խոսքեր են փոխանակել։ Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը մեղադրել է վարչապետին անշնորհակալության և «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովում համատեղ լուսանկարվելով՝ բարձրացնել իր վարկանիշը։

Ի պատասխան՝ Մելոնին խորհուրդ է տվել Թրամփին հաշվի առնել իր ժողովրդականությունը։ Նա նաև նշել է, որ Թրամփի հետ իր բարեկամությունը չի նպաստել իր ժողովրդականությանը։

Ներկայիս վեճը նշանավորում է երկու առաջնորդների միջև հակամարտության նոր շրջադարձ։ Նախկինում Իտալիայի վարչապետը հրապարակավ պաշտպանել էր Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ անընդունելի անվանելով ամերիկացի առաջնորդի՝ նրա մասին արված դիտողությունները։ Թրամփը մեղադրում է Իտալիային, ինչպես մյուս եվրոպացի գործընկերներին, Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը չաջակցելու և Հորմուզի նեղուցի բացմանը նպաստելու պատրաստակամություն չցուցաբերելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ

Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ Tue, 16 Jun 2026 11:31:50 +0400 Moody’s …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով