Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան․ Politico

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան․ Politico

Tue, 23 Jun 2026 16:16:45 +0400


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։ «ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Հուլիսի 1-ին նախատեսված այցը, որի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն, տեղի կունենա այն պայմաններում, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռացումը Մոսկվայից և խորացնել կապերը Եվրոմիության հետ՝ քվեարկությունից հետո, որը շատերը համարում են երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե»,- գրում է լրատվամիջոցը:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ​​ճնշման է ենթարկվում։ Այս այցը նպատակ ունի հստակ ուղերձ հղել՝ Եվրոպան ձեզ հետ է»,- ասել է աղբյուրներից մեկը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շարունակում եմ լինել իմ թիմի կողքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ

Շարունակում եմ լինել իմ թիմի կողքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Thu, 16 Jul 2026 16:45:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով