ԱՄՆ ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել․ Թրամփ
Tue, 23 Jun 2026 16:00:47 +0400

Ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ և Patriot ՀՕՊ համակարգեր։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք (ավտոարտադրող ընկերությունները – խմբ.) ծրագրեր ունեն գործարանների ուղղվածությունը փոխելու վերաբերյալ։ Մենք պատրաստվում ենք արտադրել զենք, այդ թվում՝ Patriot, Tomahawk և շատ այլ բաներ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ իշխանությունը զենքի արտադրության լայնածավալ տնտեսական արշավ է սկսում, ուստի ազատ հզորություններ ունեցող ավտոարտադրողները պայմանագրեր են կնքում հրթիռներ արտադրելու համար։
Նրա խոսքով, զենքի արտադրությամբ մասնավորապես հետաքրքրված է «General Motors»-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր