Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Wed, 24 Jun 2026 14:26:22 +0400


Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին ՍԴ-ից։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՍԴ, որպեսզի Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ «ՍԴ-ն հստակ ժամկետ չունի դիմումին պատասխանելու համար։ Հնարավոր է այսօր կամ վաղը ՍԴ որոշումը լինի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշման՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին։ ՍԴ-ն այս որոշումով, ըստ էության, չի արգելել գործի քննությանը մասնակցել դատավոր Սեդա Սաֆարյանին, ով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, իսկ այս դաշինքի առանցքային ներկայացուցիչներից մեկը Արման Բաբաջանյանն էր, ով վերջին ընտրություններին մասնակցում էր «Հանուն Հանրապետության» կուսակցությունով և ՍԴ դիմած 7 ուժերից մեկը նրա կուսակցությունն է։ Բացի այդ, Սեդա Սաֆարյանը նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով քաղաքական հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչն է ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ 4 զեկույցների համահեղինակն է։ Հիշեցնենք, որ նա Ստեփան Սաֆարյանի քույրն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մենք ընդդիմադիր չենք, շատ հարցերում համաձայն ենք իշխող ուժի հետ

«Հրապարակ». Մենք ընդդիմադիր չենք, շատ հարցերում համաձայն ենք իշխող ուժի հետ Wed, 24 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով