«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը
Fri, 26 Jun 2026 08:05:12 +0400

Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։
Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Խաժակյանը կողմ չէր ԼՀԿ-ի միայնակ մասնակցությանը, ձայներ փոշիացնելուն, հենց այդ պատճառով էլ նա չընդգրկվեց նախընտրական ցուցակում, չմասնակցեց ընտրություններին, բայց որպեսզի ընտրություններից առաջ չդավաճաներ կուսակցությանը, մնաց մինչեւ ընտրությունների ավարտը: Նա ներքին քննարկումների ժամանակ ասել էր, որ ընտրություններից հետո կհեռանա կուսակցությունից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր