Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Sun, 28 Jun 2026 13:54:02 +0400

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։ Այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին աջակցելու մասին, հաղորդում է Ynet-ը:
Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր