Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

Մենք հասկացանք, որ ԿԸՀ չենք ունեցել

Մենք հասկացանք, որ ԿԸՀ չենք ունեցել

Wed, 01 Jul 2026 13:16:25 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ամփոփիչ ելույթների ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ընտրությունները չեն ապահովել հավասարության և ազատության սկզբունքները։

Նրա խոսքով՝ ընտրողը մտածող և վերլուծող քաղաքացի է, ով դատական գործընթացի ընթացքում լսված և քննարկված փաստարկների հիման վրա կարող է եզրահանգումներ անել։ Խուդոյանը նշել է, որ հինգ օր տևած քննարկումները ցույց են տալիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել իր լիարժեք գործառույթները։

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում կարելի է եզրակացնել, որ ԿԸՀ-ն փաստացի չի կատարել իր սահմանադրական առաքելությունը, քանի որ չի ապահովել ընտրական իրավունքի հավասար և ազատ իրացումը։

Խուդոյանի խոսքով՝ հենց այս հանգամանքներն են հիմք տալիս պնդելու, որ ընտրական գործընթացում առկա են եղել էական խնդիրներ:

«Մենք հասկացանք, որ, կարելի է ասել, չենք ունեցել ԿԸՀ, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանը և Միշուստինը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանը և Միշուստինը Wed, 01 Jul 2026 15:34:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով