Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Mon, 24 Aug 2026 19:43:36 +0400


Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում։ Այս մասին հայտնել է բելառուսական «Առաջին լրատվական» հեռուստաալիքը:

«Ուկրաինայի 10 քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողներ, որոնք գերության մեջ էին, վերադարձել են տուն», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բելառուսի տարածքում փոխանակումն իրականացվել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ գերիների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան էր վերադարձել 103 ռուս զինծառայող, նույնքան մարդ փոխանցվել էր ուկրաինական կողմին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ

Հանդարտվել է իրավիճակը, թե ոչ Mon, 19 Oct 2026 11:15:50 +0400 Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում, Իտալիայում …