«Բրիգադա» ֆիլմի դերասանի մարմինը հայտնաբերվել է գետում
Wed, 01 Jul 2026 18:53:05 +0400

Մոսկվայի մարզում հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» հեռուստասերիալներում նկարահանված Ալեքսանդր Վիսոկովսկու մարմինը։
Նախորդ օրը դերասանը որդու հետ գնացել էր Օկա գետում ձկնորսության։ Մի պահ նա հեռացել էր՝ տեսնելու, թե արդյոք ինչ-որ բան է որսացել, և այլևս չի վերադարձել։
Դերասանը 62 տարեկան էր։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել «Բրիգադա» հեռուստասերիալում Մաքսի դերի շնորհիվ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր