Կարկտահարությունից 12 օր է անցել, վնասները դեռ ճշտում են

Կարկտահարությունից 12 օր է անցել, վնասները դեռ ճշտում են

Wed, 01 Jul 2026 20:45:53 +0400


Հունիսի 19-20-ին ուժեղ կարկուտը մեծ վնասներ պատճառեց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ջուջևան գյուղերի այգիներին, բանջարանոցներին, խոտհարքներին ցանքերին, առանձնատներին և տներին կից շինությունների տանիքներին, ինչպես նաեւ դրսում կայանած ավտոմեքենաներին։

Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ հունիսի 19-ից 20-ը տեղի ունեցած կարկտահարության վնասների չափերը համայնքային հանձնաժողովների կողմից դեռ ճշտվում են: Մինչդեռ տարերային աղետից 12 օր է անցել։

Համայնքային հանձնաժողովները դեռ ճշտում են եւ հաշվարկում կարկտահարության պատճառած վնասները: Սակայն պարզ չէ` կառավարության կողմից կարկտահարությունից տուժածներին որևէ օգնություն լինելո՞ւ է, թե ոչ։ Վերջին տարիներին կառավարության կողմից կարկտից տուժածներին աջակցություն չի եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Tue, 30 Jun 2026 22:23:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով