Սոցկայքերը ցանկանում են արգելել ԵՄ երկրներում
Fri, 03 Jul 2026 19:30:59 +0400

Եվրահանձնաժողովն այս տարվա սեպտեմբերից կարող է երեխաների համար սոցկայքերի հասանելիությունը համաեվրոպական մակարդակում արգելել։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։ Հոդվածում ասվում է, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այդ մասին կհայտարարի՝ իր «Գործերի վիճակը Եվրամիությունում» ամենամյա ուղերձի ժամանակ։ Ուղերձը ներկայացնելու է Ստրասբուրգում սեպտեմբերի 16-ին։
Իրավական մեխանիզմները դեռ որոշակիացված չեն։ Սակայն ինչպես ենթադրվում է, նախաձեռնությունը դա կատարվելու է օրենսդրական եւ այլ մեխանիզմների միջոցով, որոնք կպարտադրեն հարթակներին արգելափակել այն անչափահասների գրանցումը, որոնք չեն համապատասխանի սահմանված տարիքային ստորին շեմին։ Խորհրդատվական խումբն այս առնչությամբ իր կողմից մշակված որոշումների տարբերակները կներկայացնի հուլիսի 13-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր