Պետք է անկեղծ խոսել այն պահանջների մասին, որոնք ի հայտ կգան Հայաստանի համար․ Պուտին
Sat, 30 May 2026 11:22:09 +0400

Բոլորը պետք է հստակ և անկեղծորեն խոսեն պահանջների մասին, որոնք անխուսափելիորեն կառաջանան Հայաստանի համար, եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), և որոնք ընդունվել են միության կողմից։
Այս մասին Աստանայում կայացած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Բոլորը պետք է հստակ և անկեղծորեն խոսեն դրա մասին», – լրագրողներին ասել է Պուտինը, ով նույն ասուլիսում նշել էր տնտեսական և այլ ծանր հետևանքներն ու խստացումները, որոնք ի հայտ կգան Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։
2025 թվականի գարնանը Հայաստանն ընդունեց օրենք, որով հայտարարում էր Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, չնայած միությունն ինքը երկրին անդամակցություն չի առաջարկել։
Ինչպես ավելի վաղ նշել է Պուտինը, Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանա՞ ԵՄ-ին, թե՞ մնա ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր է «մեղմ և խելացի ամուսնալուծություն»։
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարություն են տարածել Հայաստանի վերաբերյալ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անհամատեղելիության հետ կապված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր