Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

3 տեղամաս էին անվավեր ճանաչել, բայց եթե պետք լիներ` շատ ավելին կճանաչեին

Sat, 04 Jul 2026 13:15:13 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործից, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն է:

– Այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի սպասված վճիռը: Ինչպես գիտենք քաղաքական յոթ ուժ դիմել էին ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու: Թեպետ ՍԴ-ն դեռ չի հրապարակել վճիռը, ՔՊ-ականներն արդեն իրար մեջ պաշտոններ են բաժանում` ԱԺ նախագահ, փոխնախագահներ ու ֆրակցիայի ղեկավար են ընտրում, ինչից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանն արդեն իսկ գիտի, թե ՍԴ-ն ինչ վճիռ է հրապարակելու….

– Ես ևս այն կարծիքին եմ, որ ՔՊ-ականները գիտեն, թե ինչ վճիռ է կարդալու ՍԴ-ն, դե ի վերջո իրենք էլիտա են, և ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` արդարադատությունը Հայաստանում միայն էլիտաներին է հասու: Ինչ վերաբերում է ընդդիմության փաստարկներին, ապա դրանք բավականին համակողմանի էին: Ակնհայտորեն կան հարցեր, որոնց մասին ընդդիմությունը չի ցանկանում բարձրաձայնել, որովհետև իրենց շահերից էլ չեն բխում դրանք, սակայն այնուամենայնիվ ինձ համար ամենաէականն այն է, որ Փաշինյանը իշխանության է եկել` չունենալով մեծամասնություն: Որևէ անաչառ դատարան այս իրողության հետ չի կարող հաշվի չնստել: Այնպիսի ակնհայտ ապօրինությունների մասին է խոսքը, որ ոչ թե դատարանը պետք է մեզ ասի, թե օրենքն ինչպիսին է, և ինչ պետք է անել, այլ այս ակնհայտ ապօրինությունների մասին աղաղակող վեճը կասի, թե դատարանն ինչպիսին է: Այս պարագայում իրավիճակն է քննում դատարանը, այլ ոչ թե դատարանն իրավիճակը:

– Դատական նիստերը, դատավորների կեցվածքն ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա:

– Իրականում պատկերը տարբեր է: Ես փորձում եմ ամեն բան սև ու սպիտակի մեջ չտեսնել, թեպետ մեծ հաշվով իրավիճակը հենց այդպիսին է: Ամեն դեպքում, եթե անգամ այդ դատավորների փոխարեն լինեին չեզոք դատավորներ, ապա որոշակի տհաճ հարցեր պետք է հնչեին, ինչո՞ւ, որովհետև դատարանը պետք է հանրությանը հուզող բոլոր հարցերը փորձի հնչեցնել, եթե անգամ խոսքը հանրության 49 տոկոսի մասին է, որպեսզի չպարզաբանված հարցեր չմնան: Կան դատավորներ, ովքեր` այո, տալիս են հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական շարժառիթների և նպատակների համար են, սակայն ես իրավիճակին նաև այլ դիտանկյունից եմ նայում:

– Փաստացի Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսում է այն մասին, որ ընտրություններն արդար չեն եղել, կաշառք է բաժանվել, հետևաբար այն ազդեցություն է ունեցել ընտրողի վրա, միևնույն ժամանակ` ընդդիմությունը ևս չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրանք համարելով կեղծված: Կա՞ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

– Նույն կազմակերպիչների և մտածողություն ունեցողների պարագայում նոր ընտրություններով ունենալու ենք լրիվ նույն պատկերը: «Բոլորին դեմ եմ»-ի չարչրկված օրակարգը ճշգրտորեն նկարագրում էր այս ամենը: Այս կազմակերպիչները, այս մտածողությունը մշտապես հանգեցնելու է նման արդյունքի: Պետք է խաղի կանոնները փոխվեին, որպեսզի արդյունքը լիներ գոհացուցիչ:

– Բայց այնպես չէ, որ Փաշինյանն ազնիվ ճանապարհով հաղթեց, նա ավելի քան 60 հազար քաղաքացու քվե անվավեր ճանաչեց, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան: Ուրիշ բան եթե չասենք:

– Այո, այդպես է: Սակայն ես ուզում եմ, որ հանրության համար մի բան հստակ լինի, եթե այժմ 3 ընտրատեղամասի արդյունքներն են անվավեր ճանաչել, որովհետև այդքանն էր բավարար, ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու համար, ապա դա նշանակում է, իշխանությունը պատրաստ է անգամ անվավեր ճանաչել այնքան ընտրատեղամասերի ընտրության արդյունքներ, որքան իրենց պետք է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Բաքվում պահվող քաղաքական պատանդների համար ՄԻՊ այցելությունը մեծ հոգեբանական աջակցություն կլինի

«Հրապարակ». Բաքվում պահվող քաղաքական պատանդների համար ՄԻՊ այցելությունը մեծ հոգեբանական աջակցություն կլինի Thu, 12 Nov …