Նախաձեռնել են սահմանադրական փոփոխություն՝ նախագահին փոխելու համար
Sun, 05 Jul 2026 18:30:29 +0400

Հունգարիայի կառավարությունը նախաձեռնել է Սահմանադրության 17-րդ ուղղումը կատարելու գործընթաց, որը նախատեսում է գործող նախագահ Թամաշ Շույոկի լիազորությունների վաղաժամ դադարեցում։
Այս մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։ Համաձայն հաղորդման, սահմանադրական փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացվելու անձամբ վարչապետ Մադյարի կողմից։ Նա նաեւ խոստացել է հանդես գալ ասուլիսով եւ նախաձեռնության մասին ներկայացնել մանրամասն բացատրություններ։
Նշենք, որ Հունգարիան առաջիկայում ունենալու է նոր Սահմանադրություն եւ այդ նախապատրաստության շրջանում գործող Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվելու։ Միաժամանակ, դադարեցվելու են գործող նախագահի լիազորությունները եւ երեսուն օրում պառլամենտը նոր նախագահ է ընտրելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր