Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Նախաձեռնել են սահմանադրական փոփոխություն՝ նախագահին փոխելու համար

Նախաձեռնել են սահմանադրական փոփոխություն՝ նախագահին փոխելու համար

Sun, 05 Jul 2026 18:30:29 +0400


Հունգարիայի կառավարությունը նախաձեռնել է Սահմանադրության 17-րդ ուղղումը կատարելու գործընթաց, որը նախատեսում է գործող նախագահ Թամաշ Շույոկի լիազորությունների վաղաժամ դադարեցում։

Այս մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։ Համաձայն հաղորդման, սահմանադրական փոփոխության նախագիծը խորհրդարան է ներկայացվելու անձամբ վարչապետ Մադյարի կողմից։ Նա նաեւ խոստացել է հանդես գալ ասուլիսով եւ նախաձեռնության մասին ներկայացնել մանրամասն բացատրություններ։

Նշենք, որ Հունգարիան առաջիկայում ունենալու է նոր Սահմանադրություն եւ այդ նախապատրաստության շրջանում գործող Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվելու։ Միաժամանակ, դադարեցվելու են գործող նախագահի լիազորությունները եւ երեսուն օրում պառլամենտը նոր նախագահ է ընտրելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել Thu, 24 Sep 2026 17:15:20 +0400 Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի …