Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ

ՀՀ-ում կարող է լինել միայն հայկական Սահմանադրություն, ոչ թե Ալիևի պահանջներով ձևավորված փաստաթուղթ

Mon, 09 Nov 2026 12:41:45 +0400


«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Բաքուն պարբերաբար նոր պահանջներ է առաջադրում, իսկ ՀՀ իշխանությունները փորձում են դրանք կատարել՝ ակնկալելով, որ դրանից հետո հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Այս մասին Գրիգորյանն ասել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական պահանջների կատարումը մինչ այժմ չի հանգեցրել գործընթացի ավարտին, քանի որ յուրաքանչյուր փուլում առաջ են գալիս նոր պայմաններ։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացներին՝ պատգամավորը նշել է, որ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը համախմբվել են մեկ ընդհանուր դիրքորոշման շուրջ։ Խոսքը Հայաստանում, իր բնորոշմամբ, «Ալիևի Սահմանադրության» ընդունումը կանխելու մասին է։

Գրիգորյանի խոսքով՝ գործող Սահմանադրության վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները կարող են տարբեր լինել, և դրա շուրջ դժգոհություններ կարող են ունենալ նաև ընդդիմադիրները։ Սակայն նա ընդգծել է, որ դա չի կարող հիմք հանդիսանալ ադրբեջանական պահանջներին համապատասխան սահմանադրական փոփոխությունների համար։

Նրա պնդմամբ՝ Հայաստանի սահմանադրական օրակարգը պետք է ձևավորվի երկրի ներսում՝ հայկական շահերին և առաջնահերթություններին համապատասխան, այլ ոչ թե Ադրբեջանի առաջադրած պայմանների ազդեցությամբ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան Sun, 08 Nov 2026 16:45:15 +0400 ՀՀ ԱԺ «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով