Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

TRIPP-ից հետո հիմա էլ Պուտին-Թրամփ թունել․ ուշագրավ նախաձեռնություն

Sun, 11 Oct 2026 14:30:30 +0400


Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կրկին հանդես է եկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև թունել կառուցելու նախաձեռնությամբ։

Նա կարծում է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից հիմնադրված The Boring Company-ն պետք է իրականացնի այս նախագիծը։ «Ժամանակն է, որ The Boring Company-ն սկսի Պուտին-Թրամփ թունելի կառուցումը, որը կմիավորի Ռուսաստանը և ԱՄՆ-ն, Եվրասիան և Ամերիկան», – գրել է Դմիտրիևը։

X սոցիալական մեդիա հարթակում Դմիտրիևը հրապարակել է Բերինգի նեղուցի տակով անցնող ապագա թունելի մոտավոր սխեման, որը կարող է միացնել Եվրասիան և Ամերիկան։ Նա այս նախագիծն անվանել է «Պուտին-Թրամփ թունել»։

2025 թվականի հոկտեմբերին Դմիտրիևն արդեն քննարկել է Ալյասկայի և Ռուսաստանի միջև միջմայրցամաքային թունել կառուցելու հնարավորությունը The Boring Company-ի տեխնոլոգիայի միջոցով։ Նա գնահատում է, որ այս լայնածավալ ենթակառուցվածքային նախաձեռնությունն իրականացնելու համար կպահանջվի մոտ 8 միլիարդ դոլար և ոչ ավելի, քան ութ տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը

Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը Thu, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով