Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի

Արտակարգ․ 36 ժամ ջուր չի լինի

Sun, 11 Oct 2026 14:45:24 +0400


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 22։00-ն, կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը։

Ջրանջատումը կվերաբերի հետևյալ տարածքներին։

Երևան

Նուբարաշեն՝ ամբողջ վարչական շրջանը։
Էրեբունի՝ ամբողջ վարչական շրջանը՝ բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի։
Կենտրոն՝ Օստրովսկու, Ծատուրյան և Զավարյան փողոցներն ու նրբանցքները, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 հասցեները, Նար-Դոսի փողոցի 1-40, Քրիստափորի փողոցի 1-15, Ծխախոտագործների փողոցի 1-65, Խորենացու փողոցի 28-231 հասցեներն ու 3-րդ փակուղին, Տիգրան Մեծի պողոտայի 12-80 հասցեներն ու նրբանցքը։ Ջրամատակարարումը կդադարեցվի նաև Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության և Երևանի պետական համալսարանի վարչական շենքերում։
Շենգավիթ՝ Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ և 10-րդ փողոցներն ու նրբանցքները, Սևանի փողոցն ու նրբանցքը, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքները, Չեխովի փողոցի 1-21 և Բագրատունյաց պողոտայի 41-80 հասցեները, ինչպես նաև Ներքին Շենգավիթի, Նորագավիթի և Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերը։
Շենգավիթի վարչական շրջանի մյուս հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի 3-րդ և ավելի բարձր հարկերում։

Արարատի մարզ

Ջրամատակարարումը կդադարեցվի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն և Նոր Խարբերդ գյուղերում, ինչպես նաև անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների մոտ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի մի շարք հասցեներում

Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Mon, 05 Oct 2026 23:15:49 +0400 «Գազպրոմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով