Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

Fri, 09 Oct 2026 14:19:00 +0400


«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է Ստեփանավանում վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք։

2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակների հրապարակումները։

Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Դիմակայուն Ստեփանավան», «Վարդաբլուրի Գյուղապետարան» և «Գարգառի տեղեկատվական անկյուն» էջերում արձանագրվել է 11 դեպք, երբ տարածվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ու դրանց թեկնածուների նախընտրական բնույթի նյութեր՝ պաստառներ, քարոզչական գրառումներ, տեսանյութ և քվեաթերթիկի համարներ։ Դեպքերից 7-ը տեղի է ունեցել մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը (սեպտեմբերի 30), 4-ը՝ քարոզչության ընթացքում։

Դիտորդական առաքելությունը այս դեպքերը գնահատում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման ռիսկ պարունակող դեպքեր, որոնք կարող են ազդել ընտրություններին մասնակցող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների վրա։ Վերջնական իրավական գնահատականը վերապահվում է իրավասու մարմիններին։

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը։

Ամբողջական հայտարարությունը՝ այստեղ

«Ազատ Քվե» դիտորդական առաքելություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել

Ռուսաստանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու պլան են մշակել Wed, 07 Oct 2026 21:00:49 +0400 Bloomberg-ը գրում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով