Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին

Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին

Mon, 06 Jul 2026 20:45:00 +0400


Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր ձագերով: Նրան երկար ժամանակ կերակրում էին Արմավիրի կենդանասերները: Օրերս նրանց լուր է հասել, որ բենզալցակայանների տնօրեն Արմեն Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ֆլեշի Արմեն, վերացրել է խասկիին եւ նրա ձագերին: Ավելի ճիշտ՝ հանձնարարել է իր անվտանգության ծառայության Հակոբ անունով պետին` հեռացնել կենդանուն, ձագերով հանդերձ, տարածքից եւ վերացնել:

«Կերով խաբել են, մտցրել են ավտո, տարել են անհայտ ուղղությամբ: Պարզ չի՞, որ տարել են, մի տեղ գյուլլել են, էլ ի՞նչ պետք է անեին էդ վայրենիները շանը», – հարցնում է կենդանապաշտպան «Դոգմա» կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը:

«Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ես ձեզ կզանգեմ», – «Հրապարակին» ասաց անվտանգության պետ Հակոբը եւ, իհարկե, չզանգեց: Նաեւ դադարեց մեր զանգերին պատասխանել:

Կենդանապաշտպանները դիմել են ոստիկանություն, պահանջելով պատասխանատվության ենթարկել Արմեն Հարությունյանին եւ նրա աշխատակցին: Նաեւ ներկայացրել են հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Արմեն Հարությունյանը նրանց ասում է. «Լավ եմ արել, վերացրել եմ, ս-ր եղեք ստուց»:

«Ոստիկանները մեր ներկայությամբ զանգեցին Հակոբ անունով անձնավորությանը, եւ նա համարյա նույն լկտի պատասխանը տվեց ոստիկանության աշխատողներին, ցույց տալով, որ ինչ կուզեն կանեն», – ասում է Գոհար Անտոյանը:

Արմեն Հարությունյանը «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, իսկ այդ ընկերությունը կապակցված է եղել «Ֆլեշ» ապրանքանիշի հետ: Ի դեպ, Արմեն Հարությունյանը ներգրավված է բենզալցակայանի տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու գործով: Նրան մեղադրում են այն բանում, որ 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց

Արմեն Աշոտյանի կալանքը երկարացվեց Fri, 03 Jul 2026 09:42:50 +0400 «Դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով