ԱՄՆ-ն այս գիշեր հզոր հարված կհասցնի Իրանին․ Թրամփ
Wed, 08 Jul 2026 21:00:42 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կարող են հզոր հարվածներ հասցնել Իրանին արդեն այս գիշեր։ Նա լայս մասին րագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Թրամփի, Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա՝ արձակելով մի քանի անօդաչու թռչող սարքեր և մեկ հրթիռ։
«Անցած գիշեր մենք երեկ շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Հավանաբար, այս գիշեր կրկին շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Ես մի փոքր նախազգուշացում կտամ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հավելել է, որ վերջնական որոշումը կախված կլինի իրավիճակի զարգացումից։
«Մենք այս գիշեր ուժեղ կհարվածենք նրանց, բայց կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարը այլևս ուժի մեջ չէ։ Նա ասել է, որ այլևս գործող չի համարում համաձայնագիրը և իմաստ չի տեսնում Թեհրանի հետ հետագա բանակցություններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր