Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է

Thu, 09 Jul 2026 09:31:48 +0400


Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությանը և բերման ենթարկելուն։

Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝ հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Mon, 29 Jun 2026 22:45:25 +0400 Հունիսի 25-ին՝ գիշերվա ժամը 3․30-ին, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով