«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել
Thu, 09 Jul 2026 19:10:21 +0400

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն և սկզբունքներին, այս միասնական քայլով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության և բարեկեցության։
Քաջ գիտակցելով հայրենիքի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները և առավել քան երբևէ կարևորելով համազգային միասնականությունն ու անմնացորդ նվիրումը՝ հայտարարում ենք, որ մենք շարունակելու ենք մեր ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։
Միասնականություն, հաստատակամություն և անկոտրում կամք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր