Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Արման Ծառուկյանը հաղթել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Արման Ծառուկյանը հաղթել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Sun, 12 Jul 2026 22:14:58 +0400


UFC-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, թեթև քաշային կարգի մարզիկ Արման Ծառուկյանը Թբիլիսիում կայացած RAF (Real American Freestyle) պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայի մրցաշարում ջախջախիչ հաղթանակ է տարել ղազախ MMA ըմբիշ Կուատ Համիտովի նկատմամբ:

Մենամարտն ավարտվել է հայ մարտիկի վաղաժամ հաղթանակով` 11:0 հաշվով: Համիտովը մենամարտից անմիջապես հետո հայտարարել է, որ ռևանշ է պահանջում, բայց արդեն Հայաստանում։

«Լսել եմ, որ Հայաստանում RAF մրցաշար է անցկացվելու, այդ պատճառով, եթե Արմանը պատրաստ լինի, ուրախ կլինեմ ռևանշ անել»,- հայտարարել է Համիտովը։

Ծառուկյանն ակնարկել է, որ պատրաստ է մարտի, բայց դժվար թե Համիտովին հաջողվի ռևանշ անել։

Այս պահի դրությամբ Ծառուկյանը 7 հաղթանակ է տարել ազատ ոճի ըմբշամարտի 7 գոտեմարտում: Մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուժեղ Հայաստանից 105 հոգի ինքնաբացարկ է ներկայացրել

Ուժեղ Հայաստանից 105 հոգի ինքնաբացարկ է ներկայացրել Wed, 08 Jul 2026 18:26:48 +0400 Կենտրոնական ընտրական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով