Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Սիրիայից եմ, Ծառուկյանից էլ շատ գոհ եմ

Սիրիայից եմ, Ծառուկյանից էլ շատ գոհ եմ

Tue, 14 Jul 2026 13:01:45 +0400


«Մուլտի տաբակ»-ի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի և աշխատակիցների ապագայի վերաբերյալ։

Նա նշել է, որ ինքը Սիրիայից է և աշխատում է որպես արհեստավոր՝ ընդգծելով, որ զարմացած է տեղի ունեցածից։

«Մարդուն կալանավորում են, բայց այդ դեպքում աշխատողների վիճակն ի՞նչ է լինելու»,- ասել է նա։

Աշխատակիցը դրական է արտահայտվել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքի մասին՝ նշելով, որ աշխատավարձերի վճարումների հետ կապված խնդիրներ չեն ունեցել։

«Պարոն Ծառուկյանից շատ գոհ ենք, աշխատավարձը երբեք չի ուշացրել։ Նա մեծ ընկերություն ունի, բազմաթիվ մարդկանց է ապահովում աշխատանքով, ու դժվար է հասկանալ՝ ինչպես կարող է նման իրավիճակ ստեղծվել»,- նշել է նա։

Տղամարդը նաև խոսել է իր ֆինանսական դժվարությունների մասին՝ նշելով, որ վարկային պարտավորություններ ունի և ստեղծված պայմաններում չգիտի՝ ինչպես է կարողանալու դրանք մարել։

«Ես վարկ ունեմ, ինչպե՞ս պետք է վճարեմ։ Եթե չկարողանամ՝ բանկն ինչ որոշի, թող անի, ես ոչ տուն ունեմ, ոչ մեքենա»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թվային ինքնասպանությո՞ւն. ինչպես Հայաստանն իր կիբեռտարածքը բացեց Ադրբեջանի առաջ

Թվային ինքնասպանությո՞ւն. ինչպես Հայաստանն իր կիբեռտարածքը բացեց Ադրբեջանի առաջ Tue, 04 Aug 2026 17:45:38 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով