Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Վրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել

Tue, 14 Jul 2026 23:45:33 +0400


Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Վրաստան-Հայաստան սահմանին` «Նինոծմինդա» մաքսային անցակետում կանխվել է օրենսդրության խախտման երկու փաստ։

Մասնավորապես, եկամուտների ծառայության մաքսային սպաները, օտարերկրյա քաղաքացիների վարած ավտոմեքենաների մանրակրկիտ զննման արդյունքում, հայտնաբերել են պնևմատիկ (օդամղիչ) զենք, մեկ պահունակ և հրազենի 31 մարտական փամփուշտ։

Օրենքը խախտած երկու քաղաքացիների վերաբերյալ գործի նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին գրում է Aliq.ge։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է Fri, 31 Jul 2026 16:30:49 +0400 EFE-ն հաղորդում …