Սեպտեմբերին ամերիկյան զորքերը կհեռանան
Thu, 16 Jul 2026 19:30:08 +0400

Սեպտեմբերի 30-ին Միացյալ Նահանգները ամբողջովին դուրս բերած կլինի իր զորքերը Իրաքից, որտեղ գտնվում են արդեն 23 տարի։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդան՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը։ Պենտագոնն էլ մանրամասնել է, որ ամերիկյան զորքերը դուրս են բերվում 2024 թվականին կնքված համաձայնագրի համեմատ, որով ավարտվում է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ առաքելությունը։ Ամերիկյան զորքերը Իրաքում տեղակայվել են 2003 թվականից։ 2007 թվականին նրանց թվաքանակը կազմել է ավելի քան 170 հազար մարդ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր