Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով

Իրանն ու ԱՄՆ-ն կրկին փոխանակվել են հարվածներով

Sat, 18 Jul 2026 11:00:56 +0400


ԱՄՆ-ն կրկին հարձակվել է Իրանի վրա, Թեհրանը պատասխանել է հարվածներին՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքում գտնվող բազաները։

ԱՄՆ-ի թիրախում են հայտնվել ռազմական պահեստները, կամուրջները, թունելները, էլեկտրացանցերը և աղազերծման կայանները ։ Կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ «Tasnim»-ի տվյալներով՝ Իրանի Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։

ԻՀՊԿ-ն հայտնում է, որ երկու լցանավեր հրդեհվել են Հորմուզի նեղուցում ականապատված երթուղով նավարկելու փորձի ժամանակ։

Նեղուցով անցնելու փորձ կատարած ևս 4 լցանավեր կանգնեցվել են հրթիռներով և ԱԹՍ-ներով։

Նեղուցը ամբողջովին փակ է նավթի և գազի փոխադրումների համար։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է՝ եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս 2-3 օր, դրանք կվերածվեն լիարժեք հարձակողական գործողությունների։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է երկրի հարավում ամերիկյան MQ-9 Reaper ծանր անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մեկ նման սարքի արժեքը գնահատվում է 30 մլն դոլար։

Իրանական բանակը «Կայծակ» գործողության շրջանակում ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու

«Հրապարակ». Իսրայելի համար հետեւանքները սարսափելի են լինելու Wed, 15 Jul 2026 12:45:51 +0400 Հորմուզի նեղուցի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով