ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ
Wed, 15 Jul 2026 16:30:29 +0400

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների նոր ալիք է սկսել, հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով՝ 13:00-ին) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը սկսել են Իրանի դեմ հարվածների նոր ալիք»,- նշվում է հայտարարության մեջ։ Հարվածների նոր ալիքը նպատակ ունի թուլացնել Իրանի ռազմական հնարավորությունները, որոնք, ըստ Վաշինգթոնի, օգտագործվել են Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր