Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Նախիրը՝ միջպետական ավտոճանապարհին

Նախիրը՝ միջպետական ավտոճանապարհին

Wed, 15 Jul 2026 16:45:53 +0400


Դիլիջան համայնքի տարածքում, միջպետական ավտոճանապարհին պարբերաբար հայտնվում են առանց հսկողության թողնված ձիերի երամակներ, կովերի նախիրներ։ Դրանք խանգարում են տրանսպորտային միջոցների երթեւեկությանը, վթարային իրավիճակներ ստեղծում։ Նախկին տարիներին Դիլիջան համայնքի վարչական տարածքում կովերի, ձիերի հետ բախումներից ավտոմեքենաների վթարներ են եղել, տուժածներ կան։

Հուլիսի 13-ին, ժամը 18-ի սահմաններում ականատես եղա, որ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի Հովք գյուղի հատվածում եւ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, նախիրը հայտնվել էր միջպետական ավտոճանապարհի երթեւեկելի մասում, կենդանիները խանգարում էին ավտոմեքենաների տեղաշարժին։ Վարորդները հայհոյում էին, ճանապարհը բացող չկար, մարդիկ ուշանում էին։ Այս խնդիրը վաղուց կա, սակայն այն ոչ մեկին չի հետաքրքրում, որեւէ լուծում չեն տալիս։ Դիլիջանը կարծես Հնդկաստանն է, որտեղ կովերը սրբազան կենդանի են համարվում, որոնց չի կարելի դիպչել, անհանգստացնել, եւ նրանք հաճախ հայտնվում են ճանապարհի բանուկ հատվածներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Fri, 10 Jul 2026 09:15:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով