Չորեքշաբթի , 12 Օգոստոսի 2026

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին․ Քոչարյան

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին․ Քոչարյան

Sun, 19 Jul 2026 16:45:20 +0400


Կարեն Քոչարյանը գրում է․.

«Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ…

Եվ այս ամենն այն ֆոնին, երբ իշխանական պրոպագանդան ամեն օր և բոլոր հնարավոր հարթակներից մեզ հեքիաթներ է պատմում «բարեփոխված» ոստիկանության մասին: Հարգելիներս, «ինչքան էլ ասեք «հալվա, բերանի մեջ քաղցրոթյուն չեք զգալու»: Կրկնում եմ, այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք

Տղաներին հանգիստ թողեք․ նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք Sun, 09 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով