Ճանապարհային խցանումները Ֆրանսիայում հասել են ռեկորդային չափերի
Sun, 19 Jul 2026 17:30:10 +0400

Ֆրանսիայում հուլիսի 18-ին ճանապարհային խցանումների երկարությունը հասել է 708 կմ։ Ամենաերկարը А7 մայրուղում է՝ 170 կմ, որը անցնում է Ռոնայի հովտով դեպի հարավ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Տրանսպորտային տեղեկատվության ոլորտում մասնագիտացած Bison Futé կազմակերպությունը հորդորել է վարորդներին հաճախակի ջուր խմել, կրել արեւապաշտպան ակնոց, իջեցնել դիմապակու պաշպանիչ հովանոցները՝ մեքենայում ջերմաստիճանը նվազեցնելու համար։
Շրջակա միջավայրի նախարարությունն էլ հայտնել է, որ մայրաքաղաք Ֆրանսիայում տրանսպորտային գերծանրաբեռնված վիճակը կպահպանվի։ Հանգստացողները հիմնականում ուղեւորվում են Նորմանդական ափ, Ատլանտյան օվկիանոսի ափ, Օվերն-Ռոն-Ալպերի շրջան, եւ այլն։ Որոշ շրջաններում եղանակային վտանգի նարնջագույն աստիճան է սահմանվել։ Առաջիկայում հնարավոր է շատանա մեքենաների հոսքը Օվերն-Ռոն-Ալպերի շրջան եւ Բուրգունդիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր