Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի

Դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի

Mon, 20 Jul 2026 16:33:22 +0400


Այսօր՝ 20.07.2026թ․, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:

Այս մասին գրված է Միջնաբերդ ֆեյսբուքյան էջում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առուշը հասավ իր մուրազին, ՔՊ-ն՝ իր

Առուշը հասավ իր մուրազին, ՔՊ-ն՝ իր Tue, 15 Sep 2026 15:13:28 +0400 Վճռաբեկ դատարանը մերժել …