Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

Mon, 20 Jul 2026 19:45:35 +0400


Հայաստանի Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին «Հրապարակ»֊ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ.Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։ Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն, հայցվոր կողմի պնդմամբ, գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտեմբերգը։ Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը եւ Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։

Ավելի վաղ Ռոտենբերգն իրավապահ մարմիններին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, որի հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հերքում է բոլոր մեղադրանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին Sat, 12 Sep 2026 17:15:42 +0400 Երևանի …