Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Օրեր առաջ եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել

Օրեր առաջ եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել

Thu, 23 Jul 2026 20:48:33 +0400


Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել և հասցրել են ինքնասպանության: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու զինծառայող:

ՊՆ մեր աղբյուրները հայտնեցին,որ վերջին շրջանում բանակում այնպիսի բարձիթողի վիճակ է,որ նման բազում դեպքեր են գրանցվում: Օրինակ մոտ տասը օր առաջ էլ երեւանամերձ զորամասում ծառայող է մահացել, որի մասին Պն-ն հաղորդագրություն չի տարածել, մեզ ասացին, որ մահացած զինծառայողը Պաշտպան հայրենյաց ծրագրի շրջանակներում է ծառայության անցել, թե ինչ հանգամանքներում է զինվորը մահացել, ՊՆ-ից ճշտել չհաջողվեց, խոսնակը այսպիսի պատասխան տվեց «Չկա դեպք, որը ծառայության հետ կապված հանգամանքներում եղած լինի, ու չհաղորդվի կամ ՊՆ, կամ ՔԿ կողմից»։

Ի դեպ, այս դեպքում եւս զինվորն ինքնասպանություն է գործել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիրքերում քնելու համար «քֆուր են դրել», զինվորն ինքնասպանության է դիմել

Դիրքերում քնելու համար «քֆուր են դրել», զինվորն ինքնասպանության է դիմել Tue, 02 Jun 2026 15:10:42 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով