Ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստի հավաքածուն
Fri, 24 Jul 2026 20:45:51 +0400

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2026/27 մրցաշրջանի համար նախատեսված իր մարզիկների մարզական համազգեստի երկրորդ հավաքածուն։ Այս մասին հայտնում է ակումբի Մամուլի ծառայությունը։Մարզահագուստը մշակվել է Adidas-ի հետ համատեղ։ Այն մուգ կանաչ գունային գամմա ունի, կրեմագույն ակցենտներով։ Նախկինում կիրառված գուներանգային համակարգի արդիականացված մեկնաբանությունն է իրենից ներկայացնում։ Այն կօգտագործվի արտագնա խաղերի ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր