Կիրակի , 26 Հուլիսի 2026

Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան

Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը․ Արա Պողոսյան

Sat, 25 Jul 2026 21:15:53 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր ուզում եմ գրել «Անակոնդայի ռազմավարության» մասին։
Անակոնդայի ռազմավարությունը որպես մշակված և գիտակցված ռազմավարություն առաջին անգամ կիրառել է ամերիկյան Հյուսիսը Հարավի նկատմամբ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Հետո Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն Անակոնդայի ռազմավարությունը կիրառեց ԽՍՀՄ նկատմամբ։ Սա շարունակվեց Ռուսաստանի նկատմամբ, Իրաքի, Լիբիայի, այժմ նաև Իրանի նկատմամբ։
Քարտեզում աշխարհաքաղաքականության ռիմլենդյան տեսության համաձայն Հարթլենդը` Ռուսաստանին, շրջափակելու Անակոնդայի ռազմավարությունն է։

Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան։ Վերջին շրջանում շատ են խոսում տարածաշրջանում փոխկապակցվածության ստեղծման ու խորացման մասին։ Սա կոնկրետ Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային փոխկապակցելու ծրագիր է։
Թուրքիան և Ադրբեջանը 1990-ականներից Հայաստանի նկատմամբ սկսեցին կիրառել «Անակոնդայի ռազմավարությունը» դրսից, իսկ այժմ, նրանց նպատակն է Անակոնդայի ռազմավարությունը կիրառել Հայաստանի ներսից։

Այս անիծյալ փոխկապակցվածության գաղափարի ռազմավարական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի համար այն է, որ Հայաստանը լոգիստիկ, տնտեսական, պարենային, էներգետիկ կախվածություն ձեռք բերելով հրաժարվի անկախ արտաքին քաղաքականություն ունենալու հնարավորությունից (օբյեկտիվորեն զրկելու են) և վերածվի սովորական կցորդի, որի միակ ֆունկցիան կլինի ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռեգիոնալ հավակնությունների տարանցման անվտանգությունը, թույլ չտալով անկախ քաղաքականության հնարավորություն։

Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանի համար սոսկ իրավական խնդիր չէ, այն սիմվոլիկ և խորքային հարց է, որի նպատակն է ապահովել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության բացարձակացում։

Հայաստանի Անկախության Հռչակագիրը միայն սիմվոլիկ փաստաթուղթ չէ, այն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն է, և եթե դու համաձայն ես փոխել այդ փիլիսոփայությունը, նշանակում է դու ընդունել ես քո նոր կարգավիճակը…

Ցանկացած կողմ, ով քարոզում է Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի միջև փոխկապակցվածություն, Սահմանադրության փոփոխություն, նրանք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը»:
Իսկ անակոնդան մի օր նաև խեղդում է…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով