Հայտնի են դարձել ԱԺ մշտական հանձնաժողովների մի շարք ՔՊ թեկնածուների անունները
Wed, 29 Jul 2026 16:04:58 +0400

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը շարունակում է ընտրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ կդառնա Սարգիս Խանդանյանը։
Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Սիսակ Գաբրիելյանը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Լուսինե Բադալյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր