Շուրջ 5 մլն դրամ աշխատավարձ․ Ռոմանոս Պետրոսյանի ֆինանսական վիճակը լավացել է

Շուրջ 5 մլն դրամ աշխատավարձ․ Ռոմանոս Պետրոսյանի ֆինանսական վիճակը լավացել է

Thu, 30 Jul 2026 21:45:58 +0400


2025թ-ի հուլիսի 18-ին ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀԷՑ-ից 25 մլն 981 հազար 722 դրամ աշխատավարձ է ստացել։

Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 2025թ-ին Պետրոսյանը ՀԷՑ-ում աշխատել է մոտ 5 ամիս։

Ստացվում է, որ Պետրոսյանը ամսական ստացել է 4,7-5,2 մլն դրամ աշխատավարձ։ Պետրոսյանի տարեկան եկամուտները կազմել են 39 մլն 743 հազար 341 դրամ, որը գոյացել է ՀԷՑ, ՊՎԾ աշխատավարձերից, եկամտահարկի վերադարձից, ինչպես նաև այլ եկամուտներից (ավանդ, ԴԱՀԿ)։ Ի դեպ նախորդ տարի Պետրոսյանի բանկային հաշիվներին եղել է անհամեմատ քիչ գումար՝ 7 հազար եվրո և 7,4 մլն դրամ։ Պետրոսյանի բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը կազմել է 24 մլն 18 հազար դրամ։

Բացի հիփոթեքով ձեռք բերված բնակարանը վերջինս մեկական բնակարան ունի Աբովյան քաղաքում և Երևանի Արաբկիր վարչական շրջանում և հողամաս՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում։ Պետրոսյանը հայտարարագրել է նաև BMW մակնիշի 2017թ-ի արտադրության մեքենա, որը ձեռք է բերել 2023թ-ին։ Պետրոսյանը նաև բաժնային արժեթղթեր ունի։ Նրա բանկային հաշիվներին եղել է 32 մլն 84 հազար 515 դրամ, նա ունեցել է նաև 2 մլն 350 հազար դրամ կանխիկ գումար։

Պետրոսյանի կինը՝ Աիմինե Պետրոսյանը 2024թ-ին Կոտայքի մարզի Նոր Նաճն քաղաքում, իսկ 2025թ-ին՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողամասեր է գնել։ Հողամասերը գրանցված են որպես միանձնյա սեփականություններ։ Հաշվետու ժամանակահատվածում նար բանկային հաշիվներին եղել է 83 հազար 793 դրամ, իսկ աշխատանքի դիմաց Աբովյանի քոլեջից, որտեղ աշխատում է փոխտնօրեն ստացել է 1 մլն 329 հազար 524 դրամ, իսկ Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից 703 հազար 500 դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»

ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Mon, 27 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով