Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Քոբուլեթիում Սև ծովում զբոսաշրջիկ է խեղդվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քոբուլեթիում Սև ծովում զբոսաշրջիկ է խեղդվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Thu, 30 Jul 2026 22:41:13 +0400


Այսօր՝ հուլիսի 30-ին, երեկոյան, Վրաստանի Քոբուլեթի քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սև ծովում տղամարդ է խեղդվել։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փրկարարները տղամարդուն դուրս են բերել ծովից, սակայն ափին գտնվող շտապօգնության բրիգադը միայն արձանագրել է նրա մահը։

Նախնական տեղեկություններով՝ մահացածը զբոսաշրջիկ էր և Վրաստան էր մեկնել հանգստի նպատակով։ Վերջին օրերին Սև ծովում ուժեղ ալեկոծություն էր, և հանգստացողներին խորհուրդ էր տրվում ջուր չմտնել։

Զոհի ինքնությունը, քաղաքացիությունը և դեպքի մյուս հանգամանքներն առայժմ չեն հրապարակվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։

Դեպքի վայրում գտնվողները «Հրապարակ»-ին հայտնեցին, որ տղամարդը մոտ 50 տարեկան է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում

Երբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ …