Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին էր ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարգարժա՛ն ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ

Հարգարժա՛ն ընկերներ, ախր այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանինը չէ Sat, 01 Aug 2026 17:15:46 +0400 Վաղը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով