Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Անսովոր երկնային երեւույթի ականատես են եղել

Անսովոր երկնային երեւույթի ականատես են եղել

Sun, 02 Aug 2026 21:45:00 +0400


Ֆինլանդիայի մի քանի շրջանների բնակիչներ ականատես են եղել անսովոր մթնոլորտային երեույթի։ Երկնքում հայտնվել է վառ լուսավորություն՝ Արեւի շուրջը։ Համաձայն տեղի ԶԼՄ-ների փոխանցման, երեւույթը դիտվել է օգոստոսի մեկին։

Մասնագետները նշում են, որ ամենայն հավանականությամբ մարդիկ տեսել են գալոյի էֆեկտը։ Դա առաջանում է այն ժամանակ, երբ արեւային լույսը անցնում է սառցե բյուրեղիկների միջով, որոնք առկա են մթնոլորտի վերին շերտերում եւ բեկվում են։ Գալոյի երույթը աչքի համար երեւում է որպես վառ լուսավորված շրջանակ, որը գոտեւորում է Արեւին։ Ամենից հաճախ դիտվող դրսեւորումներից են պարգելիաները, որոնք վառ լուսավորման տեղամասեր են։ Դրանք հաճախ կոչվում են նաեւ «կեղծ արեւներ»։ «Կեղծ արեւները» կլիմայական կամ եղանակային վտանգավոր փոփոխություններ չեն առաջացնում, սակայն հաճախ են գրավում մարդկանց ուշադրությունն՝ իրենց անսովոր տեսքի պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին

Բանտային ռեֆորմ` նոր ձերբակալությունների շեմին Sat, 26 Sep 2026 13:15:51 +0400 Ներքին գործերի նախարարությունը որոշել …